Միջազգային - Սաուդյան արքայազն Ալվալիդ Բին Թալալը վերադարձել է բիզնես

Սաուդյան արքայազն, միլիարդատեր Ալվալիդ Բին Թալալը 266 մլն դոլարի ներդրում է արել Deezer երաժշտական ընկերությունում:

 

Kingdom Holding ներդրումային ընկերությունն ու Ալվալիդ Բին Թալալի Rotana Group երաժշտական ընկերությունը Deezer-ի բաժնետոմսերի նոր փաթեթ են ձեռք բերել, հաղորդում է tahawultech.com-ը:

 

Գործարքի շրջանակում Deezer-ին հասանելի կլինեն նաեւ Rotana-ի աուդիո և վիդեոնյութերը:

 

Այս ներդրումները նշանավորել են շուրջ մեկ տարի առաջ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանի նախաձեռնած հակակոռուպցիոն հետաքննության շրջանակում ձերբակալվելուց հետո բիզնես արքայազնի վերադարձը:

 

Հայկական արմատներով արքայազնը ամենանշանավոր բանտարկյալներից էր, որոնց թվում կային 11 արքայազններ, նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ և գործարարներ: Նրան ազատ են արձակել այս տարվա հունվարին:

 

Ալվալիդի կարողությունը 16.8 մլրդ դոլար է գնահատվում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ