Սպորտ - Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիան շնորհավորել է Արթուր Գևորգյանին

Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիան Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Գևորգյանին շնորհավորել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

 

«Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հերթական համաժողովի ժամանակ ընտրվեց նախագահ: Միաձայն վերընտրվեց Արթուր Գևորգյանը: Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիան շնորհավորում է Արթուր Գևորգյանին ընտրություններում տարած հաղթանակի առթիվ»,- նշված է Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի կայքում:

 

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 12-րդ համաժողովում առաջադրված միակ թեկնածուն գործող նախագահ Արթուր Գեւորգյանն էր, որն ընտրվեց 58 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով:

 

Արթուր Գևորգյանը 2013 թվականի նոյեմբերից  է զբաղեցնում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, որում նա փոխարինել էր Արման Մուրադյանին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ