Միջազգային - Իրանը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը «կուղղի իր սխալները»

Իրանը հուսով է, որ ԱՄՆ-ը կանսա միջազգային հանրակցությանը եւ կուղղի իր սխալ՝ դուրս գալով միջուկային գործարքից. Թեհրանն այսուհետեւէլ կատարելու է դա: Այդ մասին Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել ՉԺՀ-ի ԱԳ նախարար Վան Իի հետ հանդիպման ժամանակ, որը Սինգապուրում կայացել է ԱՍԵԱՆ-ի միջոցառումների շրջանակներում։

 

«Համաձայնագրից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալը, ինչպես նաև Իրանի նկատմամբ միակողմանի պատժամիջոցների վերականգնման վերաբերյալ սպառնալիքները խախտում են ՄԱԿ-ի համապատասխան որոշումները, բախվել են բոլոր կողմերի անհամաձայնությանը: Մենք հուսով ենք, որ ամերիկյան կողմը կկարողանա անսալ միջազգային հանրակցության կոչին և կուղղի իր սխալ գործողությունները»,-հայտարարել է Զարիֆը, որի խոսքը մեջբերված է ՉԺՀ-ի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում: Զարիֆն ընդգծել է, որ Իրանը պատրաստ է հետագայում էլ կատարել համաձայնագիրը և դրա համար ջանքեր գործադրել համաձայնագրի մյուս մասնակիցների, այդ թվում՝ Չինաստանի և եվրոպական երկրների հետ միասին:

 

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս է գալիս միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերականգնում է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ: «Վեցյակի մնացած անդամները դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի այդ քայլին: Վաշիգնտոնի եվրոպական գործընկերները հայտարարել են, որ մտադիր են պահպանել Իրանի հետ կնքված գործարքի պայմանները:

 

Իրանը և միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատև բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ: 2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով: Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ