Միջազգային - Ամերիկացի սենատորները Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծ են ներկայացրել

Դեմոկրատներից եւ հանրապետականներից սենատորների խումբը ներկայացրել է Ռուսաստանի վրա ճնշումն ուժեղացնելու օրինագիծ` ի պատասխան ԱՄՆ-ի ընտրություններում Մոսկվայի միջամտությանը, ինչպես նաև Սիրիայում և Ղրիմում նրա գործունեությանը, հաղորդում է Reuters-ը:

 

«Պատժամիջոցների ներկայիս ռեժիմը Ռուսաստանին հետ չի պահում 2018-ին ԱՄՆ-ի առաջիկա միջանկյալ  ընտրություններում միջամտությունից», - ասել է հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը:

 

«Մեր նպատակն է փոխել ստատուս քվոն եւ կոշտ պատժամիջոցներ եւ այլ միջոցներ կիրառել պուտինյան Ռուսաստանի դեմ այնքան ժամանակ, մինչև նա չդադարի միջամտել ԱՄՆ-ի ընտրական գործընթացին, չդադարեցնի ԱՄՆ-ի ենթակառուցվածքների դեմ կիբեր հարձակումները, չհեռանա Ուկրաինայից և Սիրիայում քաոս ստեղծելու գործողություններին վերջ չդնի», - ասել է նա:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ