Հասարակություն - Սևանից ավելի շատ ջուր բաց թողնելու նախաձեռնություն կառավարության կողմից չկա. գյուղնախարար

Սեւանից ավելի շատ ջուր բաց թողնելու նախաձեռնություն կառավարության կողմից չկա։ Այս մասին  օգոստոսի 2-ին կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասել է գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյան։

«Սևանից մի կաթիլ ավելին ջուր բաց թողնելու համար պետք է լինի Ազգային ժողովի որոշումը։ Այսօրվա դրությամբ կառավարության կողմից նախաձեռնություն չի եղել»,–նշել է նա։

 

Նա հայտնել է նաև, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեն քննարկում ներկայացրել է, բայց կառավարությունից նման նախաձեռնություն չի եղել, հետևաբար ԱԺ չի ներկայացվել։

 

Նախարարը նկատել է հետագա գործողությունները կախված կլինեն տեղումներից, բայց համակարգը բարեփոխման կարիք ունի, իսկ բարեփոխման գործընթացը էժան չի լինի։ «Քննարկումներ կան, այսօր էլ կառավարության նիստից առաջ քննարկված հարցերից է եղել համակարգի բարեփոխումը»,–նշել է նա։

 

Նախարարը անդրադարձել է մասնավարոպես այն պնդումներին, որ 70 տոկոսով ջուրը կորում է, ջուրը չի չափվում, և նշել է, որ իր համար այդ պնդումները ընդունելի չեն. «Աչքաչափով է գյուղացուն ջուր տրվում, սակայն գյուղացու նկատմամբ ազնիվ լինելու համար ջուրը պետք է չափվի։ Այսինքն՝ սպառել ես այսքան ջուր՝ պետք է վճարես այսքան»։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ