Հասարակություն - Ավստրիայի ԱԳՆ ներկայացուցիչներն այցելել են Վիեննայի Մխիթարյան միաբանություն

Հուլիսի 30-ին Ավստրիայում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է արդեն ավանդական դարձած այցելություն Վիեննայի Մխիթարյան միաբանության վանք: Այս անգամ Եվրոպայում գտնվող հայկական ամենահին հաստատություններից մեկի հյուրերն էին Ավստրիայի արտաքին գերատեսչության աշխատակիցները՝ Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի բյուրոյի ղեկավար Կատարինա Վիզերի և Մշակութային համագործակցության բյուրոյի ղեկավար Թերեզա Ինջայնի գլխավորությամբ:

 

Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի և միաբանության աբբահայր Պողոս Արքեպիսկոպոս Գոճանյանի ուղեկցությամբ ու վերջինիս մեկնաբանություններով ավստրիացի դիվանագետները շրջայց են կատարեկ միաբանության տարածքով, ծանոթացել եկեղեցուն, թանգարանին, հայ վանականների կողմից դարերով հավաքված ու պահպանված հարուստ հավաքածուներին և գրադարանին։

 

Այցելուները հատուկ ուշադրությամբ ծանոթացել են ս.թ. հունիսի 1-ից Միաբանության թանգարանում բացված «Հայաստանի Հանրապետություն - Ավստրիա. 1918-1921թթ. պաշտոնական շփումները» ցուցահանդեսին, որն Ավստրիայում ՀՀ դեսպանությունը պատրաստել էր Սարդարապատի հերոսամարտի և Հայաստանի Հանրապետության 100-ամյա հոբելյանին ընդառաջ և որի հանդիսավոր բացումը տեղի էր ունեցել ս.թ. մայիսի 28-ին:

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ