Մամուլ - Ճապոնիայում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի Հոնսյու կղզու հյուսիս-արեւելքում տեղի է ունեցել 5,4 մագնիտուդով երկրաշարժ, որն առնչվել է Ֆուկուսիմա պրեֆեկտուրային, որտեղ 2011 թվականին ԱԷԿ-ում վթար էր տեղի ունեցել, հայտնում է ճապոնական օդերևութաբանական ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

Օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է ֆուկուսիմայի մերձափին, օջախը՝ 20 կմ խորությամբ:

 

Ըստ ճապոնական 7-բալանոց սանդղակի՝ ստորգետնյա ցնցումների հզորությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը Տոկիոյում չի զգացվել: Ցունամիի վտանգ չի հայտարարվել, վնասի և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ