Մշակույթ - ՀՀ և Իտալիայի նախագահների ներկայությամբ բացվել է Մշակութային ժառանգության պահպանման հայ-իտալական կենտրոնը

Պետական այցով Հայաստանում գտնվող Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան եւ տիկին Լաուրա Մատարելլան Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի հետ միասին այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա են գտնվել Մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման հայ-իտալական տարածաշրջանային կենտրոնի բացման արարողությանը:

 

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ բացմանը ողջույնի խոսքերով հանդես են եկել Հայաստանի մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը և Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Էնցո Մոավերո Միլանեսին, որից հետո երկու երկրների նախագահները բացել են կենտրոնի անվանատախտակը եւ շրջայց կատարել տարածքում:

 

Կենտրոնը հիմնվել է հայկական և իտակալան կողմերի համատեղ նախաձեռնությամբ եւ նպատակ ունի իրականացնել մշակութային ժառանգության պահպանմանն ու վերականգնմանն ուղղված տարբեր, այդ թվում՝ տարածաշրջանային ծրագրեր:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ