Մամուլ - Եգիպտոսում վերականգնել են փարավոն Ռամզես II Մեծի 30 տոննա կշռող արձանը

Եգիպտոսի հզոր կառավարիչներից Ռամզես II Մեծի (մ․թ․ա․1279-1213) արձանը, որը կշռում է շուրջ 30 տոննա, վերականգնվել է երկրի Շարքիյա նահանգի Սան ալ Հագար հնագիտական շրջանում՝ Նեղոս գետի դելտայի արեւելյան մասում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

 

Ռեստավրացիայի աշխատանքները իրականացվել են Հնությունների հարցերով նախարարության հովանու ներքո Սան ալ Հագարի զարգացման և այդ շրջանը «թանգարան բաց երկնքի տակ» վերածելու ծրագրի շրջանակներում։

 

Նախարարության խորհրդի գլխավոր քարտուղար Մուստաֆա Վազիրին լրագրողներին պատմել է, որ փարավոնի արձանը հայտնաբերվել է դեռեւս XIX դարի վերջին, սակայն ամբողջական վերականգնման համար մասնագետների համար հասանելի է դարձել միայն գրեթե 150 տարի անց։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ