Տարածաշրջան - Վրացի խաղաղապահներին մեղադրում են գողության համար

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, Աֆղանստանում՝ Բաղրամի ամերիկյան ռազմական օդակայանում տեղակայված վրացի խաղաղապահներից 4-ին կասկածում են գողության մեջ:

 

«Ինտերֆաքսը» հայտնում է, որ դեպքի հանգամանքները հետաքննում է ամերիկյան ռազմական ոստիկանությունը:

 

Ամերիկացիները հաղորդել են, որ բացահայտվել են ռազմակայանի առևտրի կենտրոնում գողության փաստեր, ամբաստանյալների թվում տարբեր երկրներից ժամանած խաղաղապահներ են, 4-ը՝ Վրաստանից:

 

Առևտրի կենտրոնին 3600 դոլարի վնաս է հասցվել: Պենտագոնը նշում է, որ Վրաստանի իրավապահները միջադեպի հարցում սերտորեն համագործակցում են ամերիկացիների հետ և ընդգծում է, որ «տեղի ունեցածը եզակի դեպք է և բնորոշ չէ խաղաղապահներին»:

 

Այսօրվա դրությամբ Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն է իրականացնում մոտ 850 վրացի զինծառայողներ, որոնցից մի մասը տեղակայված է Բաղրամում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ