Սպորտ - Գոռ Երիցյանը շարունակում է մնալ անպարտելի(տեսանյութ)

Հուլիսի 28-ին, Սոչիում տեղի ունեցավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո, որի ընթացքում ռինգ դուրս եկավ նաև հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը:

 

Կիսամիջին քաշային կարգում Երիցյանը 8 ռաունդանոց մենամարտում առավելության հասավ Հարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող Ալի Ֆունեկայի նկատմամբ և տարավ իր 7-րդ անընդմեջ հաղթանակը:

 

Գոռ Երիցյանը անցկացրել է 7 մենամարտ՝ 7 հաղթանակ, որից 6-ը նոկաուտով:

 

Բռնցքամարտի երեկոյի շրջանակում Ռուսատանը ներկայացնող Կարեն Մարգարյանը հաղթեց Իլյա Շերբակովին, իսկ Աշոտ Պապյանը՝ Իսլամ Էդիսուլթանովին։


Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ