Սպորտ - Փյունիկի գլխավոր մարզիչը՝ Ռուսլան Կորյանի գոլի մասին. Մեծ ֆուտբոլիստը վերադարձել է մեծ ֆուտբոլ

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը, մեկնաբանելով ԵԼ-ի որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում ղազախական «Տոբոլից» կրած պարտությունը (1:2), արժանին է մատուցել Հայաստանի հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանին, ով փոխարինման մտնելուց հետո դարձել է կարևոր գոլի հեղինակ.

«Շատ կազմակերպված ու զգույշ թիմի հետ էինք խաղում:

 

Այսպիսի մրցակից չէինք ունեցել այն ժամանակահատվածում, ինչ ես մարզում եմ «Փյունիկը»: Չկարողացանք խուսափել սխալներից, բայց փառք Աստծո` փոխարինումների շնորհիվ կարողացանք բեկում մտցնել և շատ կարևոր գոլ խփել արտագնա խաղում:

 

Գոլն իր ակտիվում գրանցեց փոխարինման մտած Ռուսլան Կորյանը: Ռուսլանը ծանր վնասվածքի պատճառով 7 ամիս բաց է թողել. մեծ ֆուտբոլիստը վերադարձել է մեծ ֆուտբոլ:

 

Պատասխան խաղում ակնկալում ենք երկրպագուների հզոր աջակցությունը: Հասկանում ենք, որ Երևանում մեզ շատ ծանր խաղ է սպասվում, բայց հավատում ենք մեր հաջողությանը, կանենք այն ամենն,ինչ կկարողանանք»,- ռուս մասնագետի խոսքերն է փոխանցում «Матч ТВ»-ն:

 

Հիշեցնենք` թիմերի միջև պատասխան խաղը կկայանա հուլիսի 31-ին Երևանի Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում: ԵԼ-ի որակավորման երրորդ փուլում այս զույգի հաղթողը կմրցի «Մաքաբի» (Թել-Ավիվ)-«Ռադնիչկի» (Սերբիա) զույգի հաղթողի հետ:

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Արթուր Ալեքսանյանը նվաճեց ոսկե գավաթը

«Հենոյի շուրջ ստեղծված իրավիճակը նոր թափ է հավաքում. քիչ անց կտեղադրեմ սկանդալային փաստաթուղթ»․ Սամվել Ֆարմանյան

Հունաստան-Հայաստան հանդիպման տոմսերի արժեքն է 20 եվրո

Հայ մարմնամարզիկները կմասնակցեն Դիտյատինի Գավաթին

Հայ մարզիկը Մոսկվայում Գինեսի նոր ռեկորդ է սահմանել

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ