Տարածաշրջան - Վրաստանի վարչապետը 5 նահանգապետի է աշխատանքից ազատել

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հինգ նահանգապետի է աշխատանքից ազատել։

 

Ինչպես հաղորդել է Բախտաձեն՝ նահանգապետերի մի մասին պաշտոնից ազատելու մասին որոշումը կապված է տարածքային կառավարման նոր կառուցվածքի ստեղծման հետ, որը ղեկավարելու է փախստականների հարցերով նախարար Սոզար Սուբարին։

 

Նրա խոսքերով՝ նման կառուցվածքը հնարավորություն կտա կառավարությանը ուղիղ կապ հաստատել շրջանների բնակչության հետ և օպերատիվ ու էֆեկտիվ կերպով իրականացնել տարածաշրջանային նախագծերը։

 

Մամուկի Բախտաձեի խոսքերով՝ մոտ օրերս նա հասարակությանը կներկայացնի նոր նահանգապետերին։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ