Մշակույթ - Գյումրիում բացվել է Եղեռնից մազապուրծ որբերի խնամքով զբաղված ու գնդակահարված Չերասի արձանը

Հուլիսի 23-ին Գյումրիի Վարդանանց հրապարակում տեղի է ունեցել Հ.Մ.Ը.Մ-ի ռահվիրա Վահան Չերազի արձանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են Շիրակի փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, հոգևոր հայրեր, Համաշխարհային սկաուտական շարժման ընդհանուր քարտուղարի ներկայացուցիչը, Վահան Չերազի դուստրը` Բյուրակն Չերազը, Հ.Մ.Ը.Մ-ի կենտրոնական և շրջանային վարչությունների անդամներ, հյուրեր: Օրվա բանախոսն է եղել ՀՄԸՄ կենտրոնական վարչության ատենադպիր Րաֆֆի Կէօվողլանյանը:

 

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը բոլոր գյումրեցիների անունից շնորհավորել է ՀՄԸՄ-ականներին՝ կազմակերպության 100 ամյակի և  Վահան Չերազի արձանի բացման առիթով:

 

Ողջույնի խոսքով հանդես է եկել Չերազի դուստրը՝  Բյուրակն Չերազը: Նա մասնավորապես նշել է. «Ուրախ եմ ներկա գտնվել իմ ծննդավայր Գյումրիում: Շնորհակալություն ՀՄԸՄ-ին այս գեղեցիկ նախաձեռնության համար: Շնորհակալություն քանդակագործ Սամվել Մուրադյանին հրաշալի քանդակի համար»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ