Միջազգային - Իրանը «կտուժի հետեւանքներից», եթե շարունակի ԱՄՆ-ին սպառնալ. Թրամփը զգուշացնում է

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կիրակի երեկոյան Կալիֆորնիայում՝ Ռոնալդ Ռեյգանի հիմնադրամում հանդես է եկել ելույթով, որում խիստ քննադատության է ենթարկել Իրանի ներքին եւ արտաքին քաղաքականությունը:

 

Նա մեղադրել է Իրանի ղեկավարությանը կոռուպցիայի եւ մարդու իրավունքների խախտումների մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ «Իրանի ղեկավարությունն ավելի շուտ մաֆիա է հիշեցնում, քան կառավարություն...ԱՄՆ-ն չի վախենում դիմակայել իրանական վարչակազմին ամենաբարձր մակարդակով»,- ասել է Պոմպեոն։

 

Մինչ այդ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը «կտուժի հետեւանքներից», եթե շարունակի ԱՄՆ-ին սպառնալ:

 

«Իրանի նախագահ Հասան Ռոհանիին. երբեք, այլեւս երբեք ԱՄՆ-ին չսպառնաք կամ կտուժեք հետեւանքներից, այնպիսի հետեւանքներից, որոնք ամբողջ պատմության մեջ դեռեւս երբեք չեք տեսել: Մենք այլեւս այն երկիրը չենք, որը պետք է հանդուրժի ձեր խելացնոր բառերը դաժանության եւ մահվան մասին: Ավելի զգույշ եղեք»,- նշել է Թրամփն իր Twitter-ում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ