Միջազգային - Նիդեռլանդները և Թուրքիան վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները

Նիդեռլանդները և Թուրքիան պայմանավորվել են կարգավորել դիվանագիտական հարաբերությունները։ Այս մասին գրում է gazeta-ն՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳ նախարարությանը։

 

Ինչպես նշվում է պաշտոնական հայտարարության մեջ, Թուրքիայի և Նիդեռլանդների ԱԳ նախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Սթեֆ Բլոկը համաձայնությունը ձեռք են բերել հեռախոսային զրույցի ժամանակ։

 

Հիշեցնենք, որ անցած տարվա սկզբին Նիդեռլանդները հրաժարվել էին վիզաներ տրամադրել թուրք չինովնիկներին, որոնք ցանկացել էին հոլանդաբնակ թուրքերի շրջանում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քարոզչություն իրականացնել։ Այդ ժամանակ Նիդեռլանդներում ևս ընտրություններ էին։

 

Թուրքիան իր հերթին անցած տարի Նիդեռլանդի դեսպանին արգելել էր մուտք գործել երկիր։ Ի պատասխան՝ Նիդեռլանդները հրաժարվել էին թուրք նոր դեսպան նշանակել։ Դրան հետևել էր Թուրքիայից Նիդեռլանդների դեսպանի հետկանչումը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ