Հասարակություն - Գյումրու «Վանատուր» ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել

Այսօր, հուլիսի 21-ին, ժամը 13:26-ին է հրդեհը բռնկվել Գյումրու «Վանատուր» ռեստորանային համալիրում: Ծուխը նկատել են տարածքի շենքերի բնակիչները: Սկզբում մտածել են, որ ռեստորանի օդատարից այն դուրս գալիս: Այնուհետ, երբ ծուխը սկսել է թանձրանալ եւ տարածվել, հասկացել են, որ հրդեհ է եւ տեղյակ են պահել հրշեջ-փրկարարներին: Դեպքի վայր մեկնած 2 մարտական հաշվարկին հաջողվել է արագ եւ անվտանգ կազմակերպել հրդեհաշիջման աշխատանքներ: Տեղում պարզվել է, որ այրվում է ռեստորանի տանիքը: Հրշեջ-փրկարարներին միացել են նաեւ Գյումրու քաղաքապետարանի ջրցանները: Այրվել է մոտ 250մ փայտե կառուցատարր:

 

Ըստ տարածքում ներկա քաղաքացիների, զանգից հետո հրշեջ-փրկարարներն ուշ են տեղ հասել: Այլապես վնասի չափը փոքր կլիներ, տանիքն էլ ամբողջությամբ չէր այրվի: Փրկարարական վարչության պատասխանատուն, սակայն, պնդեց, որ եկել են ճիշտ ժամանակին, ուշացում չի եղել: Ուղղակի սպասողների համար է ժամանակը երկար թվացել:

 

 

Ի դեպ, հրդեհված «Վանատուր» ռեստորանային համալիրը պատկանում է Գյումրու  «Շիրակ» օդանավակայանի նախկին տնօրեն Սեյրան Չուխաջյանին: Նա այսօր Գյումրիում չէր, մեկնել էր Արցախ:

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ