Սպորտ - «Բանանց»-ն էլ լքեց Եվրոպա լիգան. եվրագավաթներում մնում են «Փյունիկը» և «Ալաշկերտը»

«Բանանց» ֆուտբոլային ակումբը դուրս մնաց Եվրոպա լիգայից: Երեկ՝ հուլիսի 19-ին, որակավորման առաջին փուլում ճանապարհը զիջեց «Սարաեւոյին»: Պատասխան խաղում մրցակցի հարկի տակ պարտվեց 0:3:  

 

Հաշիվը 31-րդ րոպեին բացեց Նիհադ Մույակիչը: 38-րդ րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկեց Մեհրուդին Ահմետովիչը: 72-րդ րոպեին էլ աչքի ընկավ Սեւկիյա Ռեսիչը: Այս թիմերի առաջին հանդիպումը Երեւանում ավարտվել էր «Բանանցի» 1:2 պարտությամբ: Թիմը պայքարից դուրս մնաց մրցակցին զիջելով ընդհանուր 1:5 հաշվով:

 

Երեկ եվրոպական մրցասպարեզում ելույթները շարունակելու հնարավորությունից զրկվեց նաեւ «Գանձասար-Կապանը»: Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում տանը 2:0 առավելություն ուներ «Լեխի» նկատմամբ, սակայն հանդիպման վերջին րոպեին ցավալի գոլ բաց թողեց. հաղթեց 2:1, եւ քանի որ առաջին խաղում պարտվել էր 0:2, 2 խաղերի արդյունքում ընդհանուր 2:3 հաշվով զիջեց ճանապարհը։

 

Նախօրեին Չեմպիոնների լիգայից դուրս էր մնացել «Ալաշկերտը»: Պատասխան խաղում «Սելթիկին» մրցակցի հարկի տակ պարտվեց 0:3: Առաջին խաղում էլ զիջել էր նույն հաշվով, եւ դուրս մնաց 2 խաղերի արդյունքում պարտվելով ընդհանուր 0:6: «Ալաշկերտը» հանդես կգա Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում: Մրցակիցը կլինի «Սուտյեսկան»:

 

Եվրագավաթներում պայքարը շարունակող միակ հայկական ակումբը Փյունիկն է: Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում շրջանցեց բավական ուժեղ «Վարդարին»: Երեկ պատասխան խաղում մրցակցի հարկի տակ հաղթեց 2:0: Առաջին խաղում Երեւանում հաղթել էր 1:0, եւ որակավորման 2-րդ փուլի ուղեգիր նվաճեց առավելության հասնելով ընդհանուր 3:0: Հաջորդ փուլում մրցակիցը կլինի ղազախական «Տոբոլը»: «Փյունիկը» Եվրոպա լիգայում հանդես գալու հնարավորություն ստացել էր այն բանից հետո, ինչ «Շիրակը» պայմանավորված խաղ կազմակերպելու սկանդալից հետո հրաժարվեց մասնակցել եվրագավաթներին:

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ