Միջազգային - Իսրայելի խորհրդարանը սահմանադրական օրենք է ընդունել պետության հրեական բնույթի մասին

Իսրայելի խորհրդարանը սահմանադրական օրենք է ընդունել պետության հրեական բնույթի մասին: Այն առաջացրել է արաբ փոքրամասնության շրջանում սուր արձագանք եւ բողոքներ:

 

Ինչպես հայտնում է РАИ Новости-ն, նրանք օրենքում խտրականության ու ռասիզմի տարրեր են տեսնում: Փաստաթղթով Իսրայելը հռչակվում է հրեա ժողովրդի ազգային տունը, իսկ հրեաները միակ ժողովուրդը, որն այդ պետության սահմաններում ազգային ինքնորոշման իրավունք ունի:

 

Նեթանյահուն հայտարարել է, որ սա որոշիչ պահ է սիոնիզմի և Իսրայելի պետության պատմության համար: «Մենք ամրագրում ենք մեր գոյության հիմնարար սկզբունքը: Իսրայելը՝ հրեա ժողովրդի ազգային պետությունն է, որը հարգում է իր մյուս բոլոր քաղաքացիների անհատական իրավունքները: Ամբողջ Մերձավոր Արևելքում միայն Իսրայելն է հարգում այդ իրավունքները»,- ասել է երկրի վարչապետ Բինյամին:

 

Օրենքին կողմ է քվեարկել 120 պատգամավորից 62-ը, 55-ը դեմ է եղել, 2-ը՝ ձեռնպահ:

 

Արաբները կազմում են Իսրայելի 8 միլիոնանոց բնակչության 5-րդ մասը: Նրանք հավասար իրավունքներ ունեն հրեա մեծամասնության հետ, այդ թվում՝ ընտրական, սակայն հաճախ բողոքում են, որ կա փաստացի խտրականություն:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ