Սպորտ - Երբ պարզվում է, որ օպերատորը նաև հայտնի չեմպիոն է

Tesaket.info կայքը փորձում է իր տեսադաշտում պահել ընթերցողի համար հետաքրքիր դեպքերն ու դեմքերը։ Մեր աչքից չէր կարող վրիպել Թերթ․ամ կայքի օպերատոր Վարդան Պողոսյանը և կոլեգաներից նրա՝ այդքան խնամքով թաքցրած գաղտնիքը։

 

Հայաստանի եռակի չեմպիոն-օպերատորը համաձայնեց զրուցել մեզ հետ և պատմել, թե ինչպես է ընտրել երկու ծայրահեղ տարբեր մասնագիտություններ և համեստորեն լռել այդ մասին։

 

«Մարտարվեստով զբաղվել եմ 15 տարեկանից․ սկսել եմ բռնցքամարտից։ 2010 թվականին ինձ առաջարկեցին զբաղվել արդեն մուայ թայ մարզաձևով, և քրտնաջան պարապմունքների արդյունքում իմ մարզիչ Սմբատ Հարությունյանը որոշեց, որ ես արդեն պատրաստ եմ հանդես գալ այդ մարզաձևում։ Արդեն 2011 և 2012 թավականներին 67 կգ քաշային կարգում դարձա Հայաստանի չեմպիոն, իսկ արդեն 2013-ին Հայստանի եռակի չեմպիոն», - պատմեց Վարդանը։

 

Տարբեր միջազգային մրցաշարերում հաղթանակներ տոնած մեր հերոսը պատմեց, որ այդ մրցաշարերի ընթացքում չի զբաղվել օպերատորությամբ, չնայած որ այդ ընթացքում սովորել է համալսարանի օպերատորություն և լուսանկարչություն բաժնում։

 

«Ինձ համար օպերատորությունը և լուսանկարչությունը շատ լուրջ մասնագիտություններ են, ոչ պակաս քան սպորտը և կարծում եմ՝ եթե չես սիրում քո կատարած ցանկացած աշխատանք այն անելն արդեն անիմաստ է դառնում։ Սպորտն ի հարկե ամեն ինչ է՝ և առողջ ապրելակերպ, և աշխատանք, սակայն ինձ մոտ ստացվեց այնպես, որ այս պահին չեմ կարողանում սիրելի երկու աշխատանքը համատեղ էլ»։

 

Մեր մարզիկ-օպերատորը, որպես գաղտնիք կիսվեց մեզ հետ նշելով, որ շուտով փորձելու է համատեղել և վերադառնալ պրոֆեսիոնալ ռինգ՝ շարունակելու այն չեմպիոնական ուղին, որը անավարտ է մնացել։

 

 

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Արթուր Ալեքսանյանը նվաճեց ոսկե գավաթը

«Հենոյի շուրջ ստեղծված իրավիճակը նոր թափ է հավաքում. քիչ անց կտեղադրեմ սկանդալային փաստաթուղթ»․ Սամվել Ֆարմանյան

Հունաստան-Հայաստան հանդիպման տոմսերի արժեքն է 20 եվրո

Հայ մարմնամարզիկները կմասնակցեն Դիտյատինի Գավաթին

Հայ մարզիկը Մոսկվայում Գինեսի նոր ռեկորդ է սահմանել

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ