«Տեսակետ» մամուլի ակումբ - Հուլիսի 17-ին

«Տեսակետ» մամուլի ակումբի հասցեն է` Արշակունյաց 2, Մամուլի շենք, 13-րդ հարկ

 

Հուլիսի 17-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը և Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը: Թեման՝ «1. Ստեղծագործական միությունների կարևորությունը մեր օրերում. ներքին խնդիրներ, նորություններ, հաջողություններ: 2 Ներքաղաքական անցուդարձ. մտավորականների գնահատականները»:

Սեպտեմբերի 16-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը: Թեման՝ «Մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները և տնտեսության մեջ տեղի ունեցող գործողությունները»:

Սեպտեմբերի 12-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Սեյսմակայուն շինարարության հայկական ասոցիացիայի նախագահ, տեխն. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանը: Թեման՝ «Շենքերի սեյսմիկ վիճակը Երևանում. ի՞նչ կլինի ուժեղ երկրաշարժի դեպքում: Ի՞նչ վիճակում են նորակառույց շենքերը, որքանո՞վ է նպատակահարմար երկնաքերի կառուցումը: Շենքերի սեյսմամեկուսացման մեթոդները, հարակից հարցեր»:

Սեպտեմբերի 10-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է «Ադեկվադ» կուսակցության հիմնադիր անդամ Լիլիթ Թումանյանը: Թեման՝ «Ադեկվադ»-ը դարձել է կուսակցություն. նպատակը, առաքելությունն ու ծրագրերը: Հայաստանի ներքաղաքական իրավիճակը. հնարավոր զարգացումներ»:

 

 

Ժամը 13.00 հյուրերն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը և Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովը: Թեման՝ «ՏԻՄ ընտրություններն Արցախում, սպասվող նախագահական ու խորհրդարանական ընտրությունները: ԼՂ հիմնախնդիր, ներկայիս իրավիճակը, հնարավոր զարգացումները: Փաշինյանի հայտարարությունները և միջազգային արձագանքները. մեսիջներ, հարակից հարցեր»:ա

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ