Տարածաշրջան - Բինալի Յըլդըրըմը ընտրվել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ

Թուրքիայի նախկին վարչապետ և  Արդարություն և զարգացում կուսակցության թեկնածու Բինալի Յըլդըրըմը Մեջլիսում կայացած քվեարկության արդյունքում ընտրվել է 28-րդ գումարման Ազգային մեծ ժողովի խոսնակ։

 

Խորհրդարանի նոր կազմի երդմնակալությունը տեղի է ունեցել հուլիսի 7-ին։

 

Նշվում է, որ խոսնակի ընտրությունը կատարվել է երեք փուլով։ 2 փուլի արդյունքում թեկնածուներից ոչ ոք չի հավաքել որակյալ մեծամասնություն, ուստի, Մեջլիսի ներքին կանոնակարգով, 3-րդ փուլում հաղթանակի համար պետք է հավաքել պարզ մեծամասնություն՝ 301 ձայն։ Յըլդըրըմը ստացել է 335 ձայն։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ