Տնտեսություն - Մայիս-հունիս ամիսների ընթացքում պետական բյուջե է վերականգնվել 1.5 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ

2018 թվականի մայիս-հունիս ամիսների ընթացքում պետական բյուջե է վերականգնվել ավելի քան 1.5 մլրդ դրամ: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

 

Նա նշել է, որ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող և  նոր հարուցված քրեական գործերով բացահայտվել են պետությանն առանձնապես խոշոր չափերի նյութական վնաս հասցնելու դեպքեր:

 

Անանյանի խոսքով՝ բացահայտված հանցագործությունները վերաբերում են խոշոր հարկ վճարողների գործունեությանը, որոնք զբաղված են բնակարանաշինությամբ, ճանապարհաշինությամբ, ապրանքների ներկրմամբ և վաճառքով:

 

2018 թվականի առաջին կիսամյակում ՊԵԿ կողմից հավաքագրվել են 649․7 մլրդ դրամ հարկային եկամուտներ, որից՝ 469․8 մլրդ դրամը՝ հարկային մարմինների կողմից, իսկ 152․9 մլրդը՝ մաքսային մարմինների կողմից։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ պետական եկամուտների աճը բացարձակ թվով կազմել է 88․2 մլրդ դրամ կամ 15․6 %։

 

Դավիթ Անանյանը շարունակելով ներկայացնել ՊԵԿ-ի թվաբանությունը նշել է, որ հավաքագրված 88․2 մլրդ դրամ գումարից 32․3 մլրդը բաժին է ընկնում մայիս-հունիս ամիսներին։ Հունվար-ապրիլ ամիսներին աճի տեմպը կազմել է 15․3 տոկոս, իսկ մայիս-հունիս ամիսներին՝ 16․3 տոկոս։

 

«1-ին կիսամյակով ծրագրավորված է եղել հավաքագրել 619․7 մլրդ դրամ, բայց փաստացի հավաքագրվել է 649․7 մլրդ։ Այսինքն, բյուջեով ծրագրված թվից 30 մլրդ դրամ ավելի գումար է հավաքագրվել»,- ասել է Դավիթ Անանյանը։

 

Ինչ վերաբերում է հարկային տեսչության-վարչությունների կողմից իրականացվող ստուգումներին, ՊԵԿ նախագահը նշել է, որ 2018 թվականին հունվար-հունիս ամիսներին իրականացվել է 477 համալիր հարկային ստուգում եւ առաջադրվել է լրացուցիչ 6․2 մլրդ դրամ պարտավորություն։ Նախորդ տարվա առաջին կիսամյակի հետ համեմատած համալիր հարկային ստուգումների քանակը նվազել է 21 տոկոսով:

 

«2018-ի առաջին կիսամյակում հիմնական թեմատիկ ստուգումների քանակը շուրջ 2 անգամ աճել է։ Մասնավորապես, 2017-ի հունվար-հունիս ամիսներին հարկային տեսչություն-վարչությունների կողմից իրականացվել է շուրջ 2400 ստուգում, որոնցով առաջադրվել է 480 մլն դրամ, իսկ 2018-ի հունվար-հունիս ամիսներին իրականացվել է շուրջ 4800 թեմատիկ ստուգում, որոնցով առաջադրվել է շուրջ 780 մլն դրամ»,- ասել էնա։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ