Տարածաշրջան - Թեհրանում նախատեսվում է Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը

Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Համենեի խորհրդական Ալի Էքբերը հայտնել է, որ Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներն առաջիկայում Սիրիայի հարցով հանդիպելու են։ Հանդիպումը կայանալու է Թեհրանում, հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը։

 

Այդ հայտարարությունն իրանցի պաշտոնյան արել է Իրանի պետական հեռուստաընկերության եթերով։

 

Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ Իրանի նախագահ Հասան Ռուհանին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին անգամ Սիրիայի հարցով հանդիպել էին ապրիլին Անկարայում։

 

Էքբերը նաև գոհունակություն է հայտնել նախօրեին Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման վերաբերյալ։ Խոսելով ռուս-իրանական հարաբերությունների մասին՝ նա մասնավորապես ասել է. «Մեր նախագահը կարևորություն է տալիս, որ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգանան։ Ռուսաստանը պատրաստ է ներդրումներ անել Իրանի նավթային սեկտորում»։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ