Տարածաշրջան - Փարիզում կբացվի Թումո կենտրոն

Փարիզում սեպտեմբերին նախատեսվում է բացել Թումո կենտրոն: Այս մասին հուլիսի 12-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լակոտը:

«Թումո կենտրոն կա Երեւանում, շուտով կբացվի Մասիսում: Կա Բեյրութում եւ Տիրանայում»,- նշեց դեսպանը՝ հավելելով, որ շուտով Թումո կենտրոն հասկացությունը արժանի տեղ կգրավի Լարուսի հանրագիտարանային բառարանում: «Սա Ֆրանկոֆոնիայի շրջանակում համագործակցության ցանցի տարրերից մեկն է»,- նշեց դեսպանը:

Դիվանագետը շեշտեց, որ Ֆրանսիան ողջունում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում բիզնես համաժողովի անկացումը: «Դա եզակի հնարավորություն կընձեռի, այդ թվում՝ հայ գործարարներին ծանոթանալու գործընկերների հետ: Հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում»,- հավելեց դեսպանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ