Մշակույթ - Թավշյա հեղափոխությունը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում

Հայաստանի պատմության թանգարանում 5-օրյա ժամկետում կհատկացվի ցուցասրահ՝ նվիրված թավշյա հեղափոխությանը: Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը։

 

«Երկուշաբթի օրը աշխատանքային խումբը կապ կհաստատի թանգարանի տնօրեն պարոն Գրիգորյանի հետ և հնարավորինս սեղմ ժամկետներում կսկսի ցուցասրահը համապատասխան նմուշներով համալրելն ու կահավորելը»,- Facebook սոցիալական ցանցում գրել է նա:

 

Նախարարը հայտնել է, որ ցուցասրահի պաշտոնական բացման մասին լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի։



Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ