Միջազգային - Բրիտանիայի Brexit-ի հարցերով նախարարը հրաժարական է տվել

Բրիտանիայի Brexit-ի հարցերով նախարար Դևիդ Դևիսը հրաժարական է տվել երկրի վարչապետ Թերեզա Մեյի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով, նրա համապատասխան նամակը հրապարակել է Sly News-ը:

«Ինչպես գիտեք, վերջին տարում մեծ թվով առիթներ են եղել, որոնցով ես համաձայն չեմ եղել Դաունինգ սթրիթ 10-ի քաղաքական կուրսի հետ: Յուրաքանչյուր փուլում ես ընդունել եմ հավաքական պատասխանատվությունը, քանի որ իմ աշխատանքի մասն է կազմում աշխատանքային փոխզիջումներ գտնելը, որովհետև ես համարում էի, որ դեռ հնարավոր է իրականացնել հանրաքվեի մանդատը: Ցավոք, կարծում եմ, որ ներկայիս քաղաքականության ուղղությունը և մարտավարությունը դա ավելի ու ավելի պակաս են հավանական դարձնում»,- նշված է նամակում:

Դևիսը նշել է, որ ուրբաթ ընդունված որոշման մեջ «խնդիրը հստակ լուսաբանել» է:

Telegraph-ը հայտնում է, որ խորհրդարանի որոշ անդամներ, մասնավորապես՝ Սթիվ Բեյքերը և Սուելա Բրավերմանը հետևել են Դևիսի օրինակին: Ինքը Մեյը ափսոսանք է հայտնել Դևիսի հրաժարականի համար:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ