Սպորտ - Հայ մարզիկները ջաղջախեցին Իրանցի մրցակիցներին

Հուլիսի 8-ին «Դինամո» մարզադահլիճում տեղի ունեցավ «Արարատ Ֆայթ» Պրոֆեսիոնալ մենամարտերի երեկոն՝ կազմակերպված Արարատ Պրոմոշնի և Պրոֆեսիոնալ Մուայթայ Ֆեդերացիայի կողմից։ Հայ մարզիկները մենամարտեցին Իրանի Իսլամական Հանրապետությունից և Վրաստանից ժամանած մարզիկների դեմ։

 

Գեղեցիկ երեկոյի առաջին մենամարտը ավարտվեց հայ մարզիկ Նարեկ Քալաշյանի հաղթանակով, ով մենամարտում էր Իրանի ներկայացուցիչ Ամիր Նազարիի դեմ։

 

 

Փայլուն ելույթներով և հաղթանակներով եզրափակեցին իրենց մենամարտերը նաև հայ մարզիկներ՝ Դավիթ Տեր Ավետիսյանը, Արման Մանասյանը, Հայկ Վարդանյանը, Էդգար Մելքոնյանը, Գևորգ Գրիգորյանը,Ռոման Քալաշյանը և Ջավախքահայ Նաիր Մելիքյանը։

 

4. 62 կգ քաշային կարգի Իրանցի Նադյա Եթեմադ և Ֆլորա Հակոբյան մենամարտը ժամանակից շուտ ավարտվեց մեր մարզուհու ստացած լուրջ վնասվածքի պատճառով և բժիշկները թույլ չտվեցին Ֆլորային շարունակել մենամարտը, հաղթանակը տրվեց իրանցի մարզուհուն։

 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ