Մշակույթ - «ՄՈՒՇ» պարային համույթի հաշվետու համերգը ցնցեց ամբողջ դահլիճը

Հուլիսի 8-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «ՄՈՒՇ» պարային համույթի հաշվետու համերգը։ Անհանգիստ սպասումով դահլիճը սպասվածի պես լեփ-լեցուն էր։

 

Ելույթ ունեցան անսամբլի՝ «Արարատ», «Նաիրի», «Լեռնցիներ», «Կարոտ», «Ռանչպար», «Արգիշտի», «Հայուհի» պարային խմբերը, որոնք  ներկայացրեցին հայկական ժողովրդական և այլ ազգերի ազգային պարերը։

 

Բազմագույն և տարատեսակ հայկակական տարազները յուրօրինակ տեսք էին հաղորդում, թե սաներին, թե պարային համարներին։ Բեմում ելույթ էին ունենում տարբեր տարիքային խմբի երեխաներ, որոնց դասավանդում են հենց անսամբլի պրոֆեսիոնալ պարուհիները, ովքեր նույնպես հանդես եկան իրենց գեղեցիկ պարային համարներով։

 

Համերգային ծրագրի ավարտից հետո, ծնողներից շատերը կիսվեցին Tesaket.info-ի հետ իրենց տպավորություններով նշելով, որ հիացած են  կազմակերպված համերգով։ Նրանք իրենց երախտագիտությունը հայտնեցին համույթի ղեկավար Արթուր Հակոբյանին, և հավելեցին, որ նա ոչ միայն սովորեցնում է երեխաներին հայկական ժողովրդական պարերը, այլ նաև սերմանում նրանց մեջ սերը դեպի հայրենիքը և սեփական մշակույթը։

 

Մեզ չհաջողվեց զրուցել համույթի ղեկավար Արթուր Հակոբյանի հետ, քանի որ նա ետնաբեմում էր՝ սաների հետ։ Ակնհայտ էր նրա անհանգստությունը․ նա ամեն կերպ փորձում էր ոգևորել սաներին այնտեղից։

 

Փոքրիկների վեց ժամ տևած հաշվետու համերգին հաջորդեց  մեծահասակների համերգային ծրագիրը։

 

Արթուր Հակոբյանը նշեց, որ շատ պատասխանատու և կարևոր օր է, և երկար տարիների փորձն անգամ նրան չեն օգնում չհուզվել և չանհանգստանալ՝ համերգից առաջ և ընթացքում։

 

Նա նշեց, որ հպարտանում է իր սաներով և հավելեց, որ երկու շաբաթից այս նույն համերգային ծրագրով մեկնելու են Իտալիա, այնտեղ ներկայացնելու հայկական ազգային պարն ու մշակույթը։

 

Համերգը ավարտվեց անսամբլի բոլոր պարային խմբերի եզրափակիչ ելույթով, որին հաջորդեց դահլիճի բուռն և անվերջանալի թվացող ծափողջույնները:

 

 

 

 

 

 

 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ