Տարածաշրջան - Իրանում հիսուն ադրբեջանցու են ձերբակալել

Իրանում տասնյակ ադրբեջանցիներ են ձերբակալվել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ըստ տեղեկությունների` Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել են ավելի քան 50 ադրբեջանցի ակտիվիստների, որոնք հավաքվել են «Բաբեկի ամրոցի» մոտ։ Ձերբակալման պատճառները չեն հայտնում։

Իրանում էթնիկ ադրբեջանցիները ամեն տարի հուլիսին հավաքվում են «Բաբեկի ամրոցի» շրջակայքում, որը համարում են իրենց թուրքական ինքնության խորհրդանիշը։

Վերջին տարիներին այդ հանդիպումները չի հաջողվում իրականացնել՝ Իրանի անվտանգության ուժերի ճնշումների պատճառով։



Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ