Տարածաշրջան - Թուրքական ԶՈւ-ն դեռ որոշ ժամանակ կշարունակի մնալ Աֆրինում․ Թուրքիայի ԱԳՆ

Թուրքական ԶՈւ-ն դեռ որոշ ժամանակ չի հեռանա սիրիական Աֆրինից։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Համի Աքսոյը, գրում է «ՀաբերԹյուրք»-ը։

«Իհարկե, Թուրքիան այստեղ դեռ որոշ ժամանակ կմնա։ Ինչպես արդեն ասվել էր՝ մենք դեռևս շարունակում ենք տեղի անվտանգության ուժերի ուսուցման և զինման գործընթացը»,-նշել է Աքսոյը։

Ըստ նրա՝ Աֆրինում ստեղծվել է նոր ավագանի, որում ներառված են տեղացի քրդեր, արաբներ ու թուրքմեններ։ 

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը:

Թուրքական ԶՈւ-ն Աֆրինի կենտրոնը գրավել է մարտի 18-ին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ