Պաշտոնական - Արայիկ Հարությունյանը նշանակվել է Բակո Սահակյանի խորհրդական

Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 2-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հիշեցնենք, որ պետական նախարար Արայիկ Հարությունյանն աշխատանքից ազատվելու մասին դիմում էր ներկայացրել նախագահ Բակո Սահակյանին: Պետնախարարի պաշտոնը նա զբաղեցնում էր անցած տարվա սեպտեմբերից՝ Լեռնային Ղարաբաղում սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո, մինչ այդ 10 տարի Արցախի վարչապետն էր, ավելի վաղ՝ ԼՂ Ազգային ժողովի պատգամավոր: «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահն է:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ