Սպորտ - Մարզական լրագրողները տոնում են մասնագիտական տոնը

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 1994 թվականից ի վեր հուլիսի 2-ը նշվում է որպես մարզական լրագրողների միջազգային օր:

«Հարգելի՛ գործընկերներ՝ մարզական լրագրողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Մարզական լրագրողների միջազգային օրվա կապակցությամբ։ Մաղթում եմ բոլորիդ ստեղծագործ և բեղմնավոր աշխատանք, մասնագիտական ձեռքբերումներ և վերելքներ:
Մարզաշխարհի յուրաքանչյուր ներկայացուցչի պես դուք նույնպես ձեր աշխատանքով նպաստում եք սպորտի զարգացմանը, մարզաձևերի մասսայականացմանը, առողջ ապրելակերպի գաղափարների տարածմանը և քարոզչությանը: 
Հարգելի՛ բարեկամներ, կրկին ի սրտե շնորհավորում եմ՝ ակնկալելով բոլորիդ անաչառ և անկողմնակալ վերաբերմունքը՝ մարզաշխարհում կատարվող իրադարձությունները լուսաբանելու ժամանակ»,-իր շնորհավորանքի խոսքում ասել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը:

 

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ