Մշակույթ - «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրը կլինի Դարեն Արոնոֆսկին

«Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրը կլինի ամերիկյան հայտնի ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ, Վենետիկի կինոփառատոնի դափնեկիր Դարեն Արոնոֆսկին։

Արոնովսկուց բացի, Հայաստանի կժամանեն նաև իտալացի ռեժիսոր Ջանֆրանկո Ռոզին, ամերիկացի ռեժիսոր Շոն Բեյքերը, ավստրիացի ռեժիսոր Ուլրիխ Զայդլը։

Արոնոֆսկին «Ռեքվիեմ երազանքի համար», «Շատրվանը», «Ռեստլերը», «Սև կարապ», «Նոյ» և մի շարք այլ ֆիլմերի հեղինակն է։

Արոնոֆսկու ֆիլմերում են նկարահանվել Ռասսել Քրոուն, Էնթոնի Հոփքինսը, Ջարեդ Լետոն, Վենսան Կասելը, Հյու Ջեքմանը, Միշել Փֆայֆերը, Խավիեր Բարդեմը, Միքի Ռուրկը, Նատալի Պորտմանը և այլ դերասաններ։

Տասը տարի առաջ Արոնոֆսկին «Ռեստլերը» ֆիլմի համար ստացել է Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակը` Ոսկե առյուծը։

Երևանում կայանալիք կինոփառատոնի շրջանակում մեծ էկրանին կցուցադրվեն Արոնոֆսկու հայտնի ֆիլմերից մի քանիսը։

«Ոսկե ծիրան» կինոփառատոնը Երևանում կմեկնարկի հուլիսի 8-ին և կտևի մինչև հուլիսի 15-ը։




Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ