Միջազգային - Պուտինի ու Թրամփի հելսինկյան հանդիպման օրը հայտնի է

Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի հանդիպումը տեղի կունենա Հելսինկիում հուլիսի 16-ին։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` հունիսի 16-ին Հելսինկիում տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը», — նշված է հաղորդագրության մեջ։

2017 թվականի հուլիսին նախագահները Համբուրգում G20 գագաթնաժողովի ժամանակ էին բանակցություններ անցկացրել։ Նոյեմբերին Պուտինն ու Թրամփը հանդիպել էին Դանանգում։ Գագաթնաժողովի ժամանակ նրանք հավանություն էին տվել Սիրիայի վերաբերյալ համատեղ հայտարարությանը։

Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ հավանաբար կհանդիպի Պուտինի հետ եվրոպական ուղևորության ընթացքում։ ԱՄՆ նախագահը հայտնել էր նաև, որ հանդիպումը կարող է կայանալ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո։

Երեկ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը Պուտինի ու ԱՄՆ անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հանդիպումից հետո հայտնել էր, որ Կրեմլն ու Սպիտակ տունը նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի հանդիպման տեղի ու ժամի վերաբերյալ պայմանավորվածություն են ձեռք բերել։




Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ