«Տեսակետ» մամուլի ակումբ - Հունիսի 29-ին

«Տեսակետ» մամուլի ակումբի հասցեն է` Արշակունյաց 2, Մամուլի շենք, 13-րդ հարկ

Հունիսի 29-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է քաղաքագետ «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, Արա Պապյանը: Թեման՝ «Արցախյան հիմնախնդիր. վերջին զարգացումները: Տարածաշրջանային գործընթացներ. Թուրքիայի ներքաղաքական իրավիճակը, ամերիկաիրանական հարաբերությունները և դրանց ազդեցությունը Հայաստանի վրա»:

 

Ժամը 12.00 հյուրերն են «Ճանապարհորդի ակումբ» տուրիստական ՀԿ ղեկավար Արմեն Երանոսյանը, Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը և սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թեմա՝ «Զբոսաշրջությունից գոյացած թաքնված եկամուտներ. ուր են գնում ֆինանսական հոսքերը և իրականում որտե՛ղ պիտի ուղղվեն: Արդյոք դրանք ուղղվու՞մ են հենց տուրիզմի ոլորտ: Զբոսաշրջության ներկայիս վիճակը, համեմատություն նախորդ տարվա հետ, վիճակագրական տվյալներ»:

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը: Թեման՝ «Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալել Սիրիայի հյուսիսում. աշխարհաքաղաքական նշանակությունը, ազդեցությունը հարակից երկրների վրա: Հայկական համայնք: Իրադարձությունների հնարավոր զարգացումները»:   

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ