Սպորտ - Լյուքսեմբուրգցի հայազգի ֆուտբոլիստ Կարապետյանն Ադրբեջան չի մեկնի ազգության պատճառով

«Գաբալա» (Ադրբեջան) և «Պրոգրես» (Լյուքսեմբուրգ) ֆուտբոլային ակումբների հանդիպումների տեղի կունենա առանց լյուքսեմբուրգցիների հարձակվող Ալեքսանդր Կարապետյանի։ Այս մասին գրում է Le Quotidienպարբերականը` հղում անելով ակումբի անդամներին։

Պատճառը հարձակվողի հայկական ծագումն է, և ակումբում որոշել են ռիսկի չգնալ։

«Այդ երկրի (Ադրբեջան) և Հայաստանի միջև հակամարտություն կա, պատճառը դա է», — նշում է պարբերականը։

Նշենք, որ էթնիկ հայերն Ադրբեջան մուտք գործելիս սովորաբար խնդիրների են բախվում։ Պաշտոնական Բաքուն չի հաստատում, որ հայերը ցանկալի չեն Ադրբեջանում, բայց նման դեպքեր արդեն գրանցվել են։


Ավելի վաղ նման ճակատագրի է արժանացել Էստոնիայի քաղաքացի, Տալլինի քաղաքային խորհրդի նախագահի խորհրդական, Էստոնիայի Ցենտրիստական կուսակցության երիտասարդական թևի ներկայացուցիչ Կարինե Օգանեսյանը։

Սահմանապահ ծառայությունն ու ադրբեջանցի փոխադրողները, որպես կանոն, բացատրում են, որ մարդուն արտաքսում կամ մուտքի թույլտվություն չեն տալիս անվտանգության նկատառումներից ելնելով։

Նրանք նաև մուտքի թույլտվություն չեն տրամադրում ցանկացած պետության քաղաքացիների, որոնք եղել են Արցախում։ Օրինակ կարող է ծառայել բլոգեր, ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինի պատմությունը։

Պաշտոնական Բաքուն իր տարածք է թողնում միայն այն հայերին, որոնց կարողանում է օգտագործել քարոզչական նպատակներով։



Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ