Սպորտ - Հենրիխ Մխիթարյանը ընտրյալ ունի

Խոսակցություններ են շրջանառվում, որ հանրահայտ հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը լքել է ցանկալի ազատ փեսացուների ցանկը և արդեն ընտրյալ ունի։

Ըստ շրջանառվող լուրերի՝ նրա կողքի գեղեցկուհին «Գրանդ Հոլդինգ» ընկերության սեփականատեր Միքայել Վարդանյանի դուստր՝ Բեթի Վարդանյանն է։ Առաջին անգամ զույգը հանրության առջև ներկայացել է Արամ Խաչատուրյանի 14-րդ միջազգային մրցույթի ժամանակ։ Զույգը միասին է ներկայացել և միասին էլ հեռացել է։ Հասկանալու համար այս կապը ընկերական է թե սիրային, ցույց կտա ժամանակը։

Նշենք, որ Բեթի Վարդանյանը վերջերս ավարտել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի «Բիզնես Կառավարման» ֆակուլտետը։ Ուշագրավ է նաև, որ Բեթին եղել է Սամվել Ալեքսանյանի դստեր՝ Աստղիկ Ալեքսանյանի հարսնաքույրը։

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ