Սպորտ - Կոթեցի ըմբիշը հաղթելով ադրբեջանցուն՝ դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղի 15-ամյա բնակիչ Վարդան Ամիրխանյանը հունիսի 15-17-ը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցեց Հունգարիայի Գյոր քաղաքում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությանը:

Կոթեցի հայտնի ըմբիշ, ազատամարտիկ Բաղիշ Ամիրխանյանի կրտսեր որդին առաջնությունում անցկացրեց 5 գոտեմարտ, զիջելով միայն Եվրոպայի չեմպիոն դարձած Ռուսաստանի ներկայացուցչին:

44 կգ քաշային կարգում, 3-րդ տեղի համար մրցավեճում Վարդան Ամիրխանյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցիչ Ռամիկ Հեյբաթովին: 





Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ