Սպորտ - Մարզական Ազատանի ոսկին. Մուշեղ Մկրտչյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Հունգարիայում տեղի ունեցած դպրոցականների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 48 կգ քաշային կարգում հավասարը չի ունեցել Շիրակի մարզի Ազատան համայնքը ներկայացնող Մուշեղ Մկրտչյանը: Նորընծա չեմպիոնն առանձնացրել է եզրափակիչ գոտեմարտը՝ նշելով, որ պայքարը դժվար ստացվեց մյուս գոտեմարտերի հետ համեմատ: Մուշեղ Մկրտչյանին մեծ շուքով դիմավորել են Ազատանի մուտքի մոտ՝ երգ ու պարով, դհոլ զուռնայով: Վերջին մեկ ամսում Կարապետ Ենգոյանի երկրորդ սանն է նման արդյունքի հասնում միջազգային մրցասպարեզում: Մինչեւ Մուշեղ Մկրտչյանի հաղթանակը, Մանվել Խնձրցյանը նվաճել էր Եվրոպայի պատանեկան առաջնության փոխչեմպիոնի կոչումը: Ձեռքբերումը մեծ հաջողություն է, հաշվի առնելով այն, թե մարզումային ինչ պայմաններում են նախապատրաստվում մրցումներին ազատանցի ըմբիշները: Լիահույս են, որ այս հաղթանակները կստիպեն պատկան մարմիններին ուշադրություն դարձնել տեղի մարզական ենթակառուցվածքների հարցը, թեկուզ, մասամբ լուծելուն

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ