«Տեսակետ» մամուլի ակումբ - Հունիսի 19-ին

«Տեսակետ» մամուլի ակումբի հասցեն է` Արշակունյաց 2, Մամուլի շենք, 13-րդ հարկ Հունիսի 19-ին

ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են «Քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» շարժման հեղինակ, «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում ՀԿ ղեկավար Մանուել Մանուկյանը, միևնույն ՀԿ ղեկավար անդամ, Ապրիլյան պատերազմի վիրավոր Հայկ Թորոսյանը և Ապրիլյան պատերազմի մասնակից Ավետ Սուքիասյանը: Թեման՝ «Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը և վերջին բացահայտումները: Բանախոսները կներկայացնեն իրենց տեսակետն ու գնահատականները վերջին իրադարձությունների շուրջ, ինչպես նաև կոչով կդիմեն կառավարությանը»:

 

Ժամը 13.00 հյուրերն են «Ճանապարհորդի ակումբ» տուրիստական ՀԿ նախագահ, տուրիստական կազմակերպության տնօրեն Արմեն Երանոսյանը, ՀՊՏՀ Զբոսաշրջության կառավարման ամբիոնի ասիստենտ, տնտ. գիտ. թեկնածու Հասմիկ Համբարձումյանը և Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: Թեման՝ «Նոր կառավարությունը տուրիզմը համարում է տնտեսության զարգացման երրորդ առաջնահերթություն: Անհավասար պայմաններ մեր և վրացական տուրօպերատորների համար՝ Հայաստան-Վրաստան սահմանին: Ինչու են վրացական պետական մարմիններն ապօրինի կերպով լիցենզիա պահանջում, և ինչու են իրենց արտոնություններ տրվում հայկական կողմից: Երկաթգիծը՝ մենաշնորհման ճանապարհին: Տուրիզմի զարգացումը խոչընդոտող հանգամանքներ և լուծման ուղիներ»:

Հուլիսի 19-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Հայաստանի Քրդական ազգային խորհրդի նախագահ Կնյազ Հասանովը, «Քուրդիստան» կոմիտեի նախագահ Սլո Դրբոյանը և Հայաստանի քուրդ կանանց խորհրդի անդամ Լիանա Մհոյանը: Թեման՝ «1. Թուրքական պետության հարձակումներն ու ռմբակոծություններն Իրաքյան Քուրդիստանի բնակչության շրջանում: Զոհվում են անմեղ բնակիչներ: Թուրքական պետությունը քրդերի նկատմամբ ցեղասպանություն է իրականացնում: 2. Քրդական համայնքի վիճակը Հայաստանում»։

 

Ժամը 13.00 հյուրերն են Արմավիր քաղաքի Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի ծնողկոմիտեի նախագահ Հայաստան Հակոբյանը, ծնողկոմիտեի նախագահներ Քնքուշ Սերոբյանը և Էվելինա Բաբայանը: Թեման՝ «Արմավիրցիները փորձում են պաշտպանել մարզպետի կողմից ցույցի կազմակերպիչ որակված՝ դպրոցի ծնողկոմիտեի նախագահին (որին պատրաստվում են պատասխանատվության ենթարկել), և բացառել մարզպետի ուղղորդումը տնօրենի առաջիկա ընտրություններին»:

 

Հուլիսի 18-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտները: Թեման՝ «Հայաստանում ֆրանսիական համալսարանը 2011 թվականից ապօրինի է տրամադրում հայկական պետական դիպլոմները, քանի որ չունի պետական հավատարմագրում։ Բացի այդ՝ համալսարանը իր շրջանավարտներին չի տրամադրում օրենքով սահմանված հայկական դիպլոմի ներդիրը (հավելվածը) և յուրաքանչյուր տարի ընդունում է ՀՀ օրենսդրությանը և միջազգային պայմանագրերին հակասող ներքին կարգ»։

 

Հուլիսի 17-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Էկոնոմիկայի նախարարության Բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Ռուդիկ Նազարյանը, միևնույն նախարարության Ագրովերամշակման և զարգացման վարչության պետ Գևորգ Ղազարյանը և ՍԱՊԾ Բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը: Թեման՝ «Ի՞նչ նյութեր են օգտագործվում պտուղ-բանջարեղենի աճեցման գործում, որքանո՞վ են դրանք անվտանգ: Տեղական լոլիկի և վարունգի արտադրության խթանումը և արտահանման հնարավորությունները: Ներմուծված գյուղմթերք: Ինչպեՙ՚ս է վերահսկվում գյուղմթերքի շուկան: Հարակից հարցեր»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ