Սպորտ - Գևորգ Մխեյանը հաղթեց ադրբեջանցուն` նվաճելով բրոնզե մեդալ (տեսանյութ)

Ստամբուլում շարունակվում է ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:

 

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հայտնում է, որ հունահռոմեական ոճում բրոնզե մեդալ են նվաճել մինչև 55 կգ քաշային Նորայր Հախոյանը, 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը և 72 կգ քաշային Արման Բաղդասարյանը:

 

Այսօր բրոնզի համար պայքարում հաղթանակ է տոնել ազատ ոճային ըմբիշ Գևորգ Մխեյանը:

 

Մեր մարզիկը վճռորոշ գոտեմարտում հաղթել է Ադրբեջանը ներկայացնող Պանահ Իլյասլին` 6:2 հաշվով:

 

Մխեյանը քառորդ եզրափակչում հաղթել էր բելառուս Սաուչանկային, իսկ կիսաեզրափակչում ճանապարհը զիջել էր Ուկրաինան ներկայացնող Բորուտային:

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ