Հասարակություն - Արցախում հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողը տեղափոխվել է Երևան

Արցախում հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողը տեղափոխվել է Երևան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը: Նա տեղեկացրեց, որ զինծառայողի վիճակը ներկայում գնահատվում է կայուն-ծանր:

 

Հունիսի 7-ին` ժամը 23:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գևորգ Անդրանիկի Խաչատրյանը: Վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել էր զինվորական հոսպիտալ:

 

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ