Սպորտ - Ռինգում լինելն ինձ համար տոն է․ Նարեկ Աբգարյան

Մարզիկների ընտանիքում ծնված Նարեկ Աբգարյանը 7 տարեկանից զբաղվում է բռնցքամարտով։

 

«Բռնցքամարտի թեման մեր տանը միշտ շոշափվել է, քանի որ հայրս, հորեղբայրս և մեծ եղբայրս զբաղվում էին այդ մարզաձևով։ Առաջին անգամ մարզադահլիճ եմ այցելել մեծ եղբորս հետ։ Մասնակցելով միջազգային մրցաշարի՝ 13 տարեկանում գրանցեցի իմ առաջին հաջողությունը, որից հետո մեկը մյուսի հետևից հաջորդեցին արդեն Հայաստանի, եվրոպայի, աշխարհի առաջնությունները»,- պատմեց բռնցքամարտիկը։

 

Սիրողական բռնցքամարտից պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխված մարզիկը նշեց, որ բացի մեծ ռինգերում հանդես գալուց և ինչու չէ նաև գումար վաստակելուց, իր տեղափոխությունը կապված է նաև սիրողականում տեղի ունեցող անարդարությունների և դրանց հետևանքով առաջացած հիասթափությունների հետ․

 

«2015 թվականին Բաքվում տեղի ունեցած Եվրոպական օլիմպիական խաղերի ընթացքում ինձանից բառացիորոն գողացան իմ մեդալը։ Ցանկացած մարզիկ, տեսնելով և սեփական հաղթանակի գնով զգալով այդ անարդարությունները, մեծ հիասթափություն է ապրում, շատերը շարունակում են, համակերպվում, իսկ շատ տաղանդավորներ պարզապես թողնում են սպորտը։ Ես Բաքվից հետո շատ մեծ հիասթափություն ապրեցի, բայց սպորտը թողնելու մասին չեմ էլ մտածել ավելին, որոշեցի մեծ թափով շարունակել առաջ շարժվել»։

 

2016 թվականից 26 ամյա Նարեկը սկսեց հանդես գալ պրոֆեսիոնալ ռինգերում։ Այս պահին նա ընդհանուր վարկանշային աղյուսակում 87-րդն է։

 

«Պրոֆեսիոնալ ռինգում ամեն ինչ ականխատեսելի է․ բռնցաքամարտը ոչ թե մկանների խաղ է, այլ հոգեբանական։ Ինձ համար ավելի դժվար է պատրաստվել մարտին, քան մենամարտել։ Ռինգում լինելն ինձ համար տոն է»։

 

Մարզիկը հավելեց, որ իր նպատակն է աշխարհի մեծ գոտին նվաճելը, իսկ նրա հարսնացուն՝ Զոյա Բունիաթյանը, ով նույնպես ներկա էր զրույցին, նշեց, որ երբեք բաց չի թողնում սիրելիի և ոչ մի մենամարտ և պատմեց, որ մեծ ոգևորությամբ է հետևում դրանց, մեծ հպարտությունն է ապրում՝ տեսնելով իր չեմպիոնի նորանոր հաղթանակները։

 

Զույգը խոսեց նաև ապագա պլանների մասին նշելով, որ շատ շուտով կպսակադրվեն, իսկ այս պահին Նարեկը պատրաստվում է հունիսի 29-ին Իսպանիայում  կայանալիք WBC International Silver տիտղոսի պայքարի համար։

 

Բռնցքամարտիկը համոզված է, որ իր 10-րդ մենամարտնել պրոֆեսիոնալ ռինգում կավարտի հաղթանակով։

 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ