Պաշտոնական - ԱԺ-ն կողմ քվեարկեց Կառավարության ծրագրին

Ազգային ժողովում քննարկվում է «Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցը: Պատգամավորները հավանության արժանացրին կառավարության ծրագիրը

 

Կողմ քվեարկեցին 62 պատգամավոր, դեմ՝ 39: Որոշումն ընդունվեց:

 

Նախքան արտահերթ նիստը՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Ազգային ժողովում մեծամասնություն (58 պատգամավորական մանդատ) ունեցող Հայաստանի հանրապետական կուսակցության վեց պատգամավոր (Ֆելիքս Ցոլակյանը, Արթուր Գևորգյանը, Արտակ Սարգսյանը, Շիրակ Թորոսյանը, Արման Սահակյանը, Սամվել Ալեքսանյանը) հայտարարել էին ՀՀԿ ԱԺ խմբակցությունից դուրս գալու մասին: Այդպիսով, 105 պատգամավորական տեղ ունեցող Ազգային ժողովում ՀՀԿ-ն կորցրել է մեծամասնությունը: Այդուհանդերձ, ՀՀԿ-ն հայտարարել է, որ չի խոչընդոտելու կառավարության ծրագրի քվեարկությանը:

Նախագահը շնորհավորել է Եթովպիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ