Մշակույթ - Մշակույթի նախարարն Ազգային պատկերասրահ է ուղարկել իր սենյակի կտավները

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը չգիտի, թե որքան արժեն իր աշխատասենյակում փակցված կտավները: Բայց վստահ է, որ իր սենյակում կախված 4 նկարը պետք է վերադարձվի Ազգային պատկերասրահին:

 

«Բնօրինակ նկարները պետք է պահվեն համապատասխան վայրում, որպեսզի չփչանան: Ամեն ինչ օրենքի սահմաններում է եղել այս ընթացքում։ Ուղղակի ես վերադարձնում եմ պատկերասրահին, որտեղից ինձ խոստացել են տալ այդ կտավների կրկնօրինակները»,- նշել է Լիլիթ Մակունցը:

Ավելի վաղ Մշակույթի նախարարը հայտնել էր, որ ինքը դիմել է Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանին, որպեսզի իր աշխատասենյակում և նախարարությունում փակցված բոլոր բնօրինակ նկարները վերադարձվեն պատկերասրահ, քանի որ կտավներն ունեն հատուկ պահպանության կարիք:


 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ