Հասարակություն - Գագիկ Ալավերդյանի առեղծվածային բուրգերի մասին՝ սենսացիոն նոր բացահայտումները

Այսօր Տեսակետ մամուլի ակումբում կայացավ ինժեներ-գյուտարար Գագիկ Ալավերդյանի մամուլի ասուկիսը, որի ընթացքում նա խոսեց իր ունեցած այն նոր տեղեկությունների մասին, թե ովքեր, ինչպես և ինչ նպատակով են կառուցել եգիպտական բուրգերը, որոնք բոլորը, երկուսից բացի, ծածկված են եղել ջրով:
Այս հարցերի պատասխանը գտնելու համար գիտնականը որոշ չափով ուսումնասիրել է բուրգերի վերաբերյալ մինչև այժմ հասած տեղեկությունները և եկել է այն եզրակացությանը, որ այս հարցերի պատասխանը կարելի է ավելացնել բուրգերի վերաբերյալ այն բոլոր տարբերակներին, որոնք մինչև այժմ գոյություն են ունեցել, այսինքն բուրգի կառուցման ձևերի, ովքեր են կառուցել, ինչ նպատակով և ինչու բուրգերի ձևով։

 

«Եգիպտական բուրգերի կառուցման գաղտնիքներից մեկը այն է, գտնել, թե որտեղ են այդ քարերի հանքերը գտնվում, դրանք որտեղ են հղկվել և որքան հեռավորության վրա են գտնվում բուրգերը, որը կտա շատ հարցերի պատասխանը։ Ինչու են այդ բուրգերը պատրաստել այդքան մեծ և ինչ նպատակներ են հետապնդել։ Այն ժամանակվա գիտությանը մի քանի անգամ ավելի զարգացած է եղել, քան այժմյան գիտությունը։ Այստեղից նրանք մեծ ճշտությամբ իմանալով երկրի գերտաքացման վտանգավորությունը և նույնիսկ կործանման վերջնական օրը և չկարողանալով ոչ մի բան անել այդ գերտաքացումը վերացնել երկրագնդի վրայից իրենց մնում էր հեռանալ երկրագնդի վրայից մեկ այլ մոլորակ, թողնելով միայն իրենց հարստությունը և այլն շատ բաներ երկրագնդի վրա։ Դրանք չկորցնելու նպատակով շտապ ավարտեցին այդ ահռելի բուրգերի շինարարությունը՝ օգտագործելով ծանր քարեր, բարձրացող մեխանիզմներ, ծանր քարեր բարձրացնող թռչող մեքենաներ և այդ ամենը պահեստավորելով այդ շինություններում։Այդ բուրգերի կառուցման համար հաշվի են առել, որ բուրգերը պետք է դիմանան գերտաքացման ընթացքում առաջացած բոլոր փորձություններին(փոթորիկ, հզոր երկրաշարժեր, ուժեղ կայծակից, ջրհեղեղներից, նույնիսկ մանլով ամբողջությամբ ջրի տակ նրա ալիքի ուժգնությունից)։Գերտաքացումը վերանայելուց հետո նրանք կամ նարնց հետևորդները վերադարձել են և տեղափոխել բուրգերում պահեստավորված ամենինչ առանց բուրգերը քանդելու, այստեղից ամեն մի բուրգ ունեցել է իր գաղտնի մուտքը։ Գիտնականնները պարզել են, որ ամեն 1 րոպեում պետք է շարժվի 1 քար, հարյուրավոր մարդիկ քարերը քաշելով պարանով, որը անհնար է, այդ բուրգը այս ցաուցանիշին համապատասխանելու համար պետք է ստեղծել մի ահռելի կանվեռ, որպեսզի րոպեում ավարտվի, հակառակ դեպքում կպատրաստվի 100 և ավել տարում»,-նշեց ինժեներ-գյուտարար Գագիկ Ալավերդյանը:

 

Նրա խոսքով եգիպտական բուրգերը ուշադիր զննելուց հետո տեսնում ենք այժմյան ամենաբարձր Խեֆրենա բուրգի 143,9մ գագաթի քարերի երեսպատումը լավ է պահպանվել և չի ենթարկվել ջրի էռոզիայի, իսկ հարակից Խեոպս 138,8մ․ և Միկերան բուրգերի վրա ամբողջ երեսպատված քարերը վերացել են, այդտեղից այդ երկու բուրգերը երկրագնդի գերտաքացման սկզբում որոշ ժամանակահատվածում գտնվել են ջրի տակ, իսկ Խեֆրանա բուրգի գագաթը գտնվել է ջրի շերտերից բարձր և դրա հետևանքով գագաթի երեսպատված քարերը չեն վերացել։

 

«Այստեղից կարելի է հաշվարկել Խեֆրենա բուրգի  միջոցով այստեղ եղած ջրի բարձրությունը, կատարելով ճիշտ հաշվարկներ։Այստեղից Սֆինսկի գլուխը հիշեցնող արձանը ամբողջությամբ գտնվել է ջրի տակ, մի որոշ ժամանակ հետո  ջուրը հեռանալով իր ետևից թողել է ավազի տակ հաստ շերտ, որը փակել է, թե Սֆինսկի արձանը ամբողջությամբ և որի բարձրությունը 20մ․ է և նույն ավազի հաստ շերտը փակել է նաև այդ բուրգերի հիմքերը, որոնց շրջապատում ավազի միջից հայտնաբերել են  երկու ծովագնաց 43մ․ երկարության նավերի կմախքներ»։

 

«Խեֆրանա բուրգը երկրորդ մեծ բուրգն է, որը գտնվում է Սֆինսկի կողքին։Սֆինսկում կան քարեր, որոնց քաշը հասնում է 200-800 տոննա։ Ֆլորիդայում Ատլանտում կենտրոնում կա 3 անագամ մեծ բուրգ ջրի տակ»,- հավելեց Գագիկ Ալավերդյանը

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ