Պաշտոնական - Վարչապետի մամուլի քարտուղար է նշանակվել Արման Եղոյանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար է նշանակվել Արման Եղոյանը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝

Արման Եղոյանին նշանակել վարչապետի մամուլի քարտուղար»,-ասված է վարչապետի որոշման մեջ:

Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը.

Ծնվել է 1984 թ. հունիսի 28-ին Երեւանում:

1991-2001 թթ. սովորել է Երեւանի Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 միջնակարգ դպրոցում:

2001-2005 թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում:

2005-2007 թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում:

2008 թվականից՝ հիմնադրման պահից, եղել է «Հիմա» երիտասարդական նախաձեռնության անդամ, իսկ 2011 թվականից՝ համանուն հասարակական կազմակերպության խորհրդի անդամ:

2007-2009 թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում:

2010-2013 թթ. աշխատել է ՀՀ մշակույթի նախարարությունում:

2008-2014 թթ. եղել է բնապահպանական եւ քաղաքաշինական հիմնախնդիրներով զբաղվող մի շարք քաղաքացիական նախաձեռնությունների մասնակից:

2013 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» հանրային քաղաքական միավորման, իսկ 2015 թվականից՝ համանուն կուսակցության անդամ է:

2013 թ. աշխատել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում` որպես կրտսեր գիտաշխատող:

2014-2015 թթ. սովորել է Եվրոպայի Քոլեջի՝ Վարշավայի համալսարանական ավանում՝ ստանալով եվրոպագիտության մագիստրոսի կոչում:

2016 թթ. աշխատել է Թբիլիսիում հիմնված «Ալիք մեդիա» հայ-վրացական լրատվական հարթակում:

2016-2018 թթ. սովորել է Բուդապեշտի Կենտրոնական Եվրոպական Համալսարանի «Մշակութային ժառանգության ակադեմիական հետազոտություն, քաղաքականություն եւ մենեջմենթ» մագիստրոսական ծրագրում:

Տիրապետում է ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն եւ լեհերեն լեզուներին:

Ամուսնացած չէ:

Նախագահը շնորհավորել է Եթովպիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին ազգային տոնի առթիվ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ