Սպորտ - Սահմանային «ռինգում» էլ զգում եմ նրա ներկայությունը․Սերգեյ և Հարություն Հարությունյաններ

Բժիշկների ընտանիքում ծնված եղբայրներ Սերգեյ և Հարություն Հարությունյանները երկուսն էլ ընտրեցին սպորտը։

 

«Քանի որ եղբայրս մեկ ու կես տարի փոքր է ինձանից, սկզբում ես սկսեցի հաճախել քիք-բոքսինգի, որից մի քանի տարի հետո նա միացավ ինձ։ Սկզբում ծնողներս դեմ էին․ ասում էին՝ վտանգավոր է։ Սակայն սերը դեպի սպորտը այնքան մեծ էր, որ ես նույնիսկ դրսում խաղալիս դիտավորյալ ինձ վնասում էի՝ ցույց տալու համար նրանց, որ դրսում ավելի վտանգավոր է»,- պատմեց Սերգեյը։

 

Հարությունը հավելեց․ «Ես ցանկացած հարցում աջակցում եմ ավագ եղբորս, անգամ, եթե սխալ է լինում․ միասին սկսեցինք պայքարել մեր նպատակի համար, և համառ եղբայրական պայքարը տվեց իր արդյունքները»։

 

Սերգեյը նշեց, որ փոքր եղբայրը ավելի աշխատասեր է, քան ինքը, և,ի տարբերություն իրեն, շատ հանգիստ բնավորություն ունի, իսկ Հարությունը եղբոր մասին խոսելիս առանձնացրեց նրան հատուկ արագությունը և ճարպկությունը։

 

Քիք-բոքսինգում և տարբեր մարզաձևերում գրանցած բազմաթիվ հաջողություններից հետո եղբայրները որոշեցին տեղափոխվել ArmFighting մարտական ակումբ, և մարզիչ Հայկ Ղուկասյանի գլխավորությամբ սկսեցին զբաղվել մարտեր առանց կանոնների սպորտաձևով։

 

«Մեզ միշտ գրավել է այդ սպորտաձևը և որոշեցինք տեղափոխվել։ Քանի որ ամեն ինչ միասին ենք անում, հետևաբար, իմ տեղափոխվելուց հետո Հարությունը նույնպես միացավ ինձ, և նոր սպորտաձևում սկսեցինք ավելի մեծ թափով առաջ շարժվել»։

 

Սերգեյը արդեն զբաղվում է պրոֆեսիոնալ մենամարտերով և հասցրել է իր մարզաձևում դառնալ Հայստանում առաջիններից մեկը։ Քանի որ կանոնները մինչ այս թույլ չէին տալիս Հարությունին փոքր տարիքի պատճառով պրոֆեսիոնալ մենամարտեր անցկացնել, նա եղբորը գերազանցում էր սիրողական մենամարտերում։

 

Այս պահին Հարությունը ծառայում է Արցախում, սակայն ինչպես սպորտում, այնպես էլ ծառայության մեջ, աչքի ընկնելով իր դրական կողմերով, այս պահին մասնակցում է սերժանատական դասընթացների։

 

Զինվոր-մարզիկը մի քանի օրով է տուն եկել։ Նրա խոսքով առաջին տեղը որտեղ եղել է այն մարզադահլիճն է, որը մեծ եղբոր հետ են կառուցել՝ միասին մարզվելու համար։

 

«Ծառայության մեջ գտնվելով անգամ՝ չեմ մոռանում սպորտը, ավելին՝ ամեն հարմար առիթը օգտագործում եմ զորամասում մարզվելու համար։ Լավ մարզավիճակում եմ, ի հարկե, բացառությամբ ավելորդ կիլոգրամները, որոնք հասցրել եմ  ձեռք  բերել այս 4 ամիսների ընթացքում։ Ինձ համար սահման էլ մի մեծ «ռինգ» է, որտեղ ծառայակից ընկերներիս հետ «մենամարտում ենք»։ Միակ տարբերությունն այն է, որ իմ բոլոր մենամարտերին եղբայրս կողքիս է, չնայած՝ սահմանային «ռինգում» էլ զգում եմ նրա ներկայությունը»,-կատակելով՝ շարունակեց պատասխանել իմ հարցերին Հարությունը, Սերգեյն էլ հավելեց․ «Եղբորս ծառայության ընթացքում իմ ունեցած և սպասվող բոլոր հաղթանակները նվիրում եմ նրան»։

 

Մարզիկներն ասում են, որ եղբայրներ լինելուց բացի նաև լավագույն ընկերներ են և փորձում են մեկը մյուսին լրացնել թե սպորտում և թե կյանքում։

 

Խոսելով ապագայի մասին՝ տղաները անկեղծանում են, որ ցանկանում են ավելի մեծ ռինգերում հանդես գալ։ Հարությունը ծառայությունից հետո արդեն կսկսի եղբոր հետ միասին հանդես գալ պրոֆեսիոնալ մենամարտերում, իսկ Սերգեյը այս պահին մարզվում է՝ պատրաստվելով հերթական հաղթանակը նվիրել զինվոր եղբորը։

 

 

 

 

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Արթուր Ալեքսանյանը նվաճեց ոսկե գավաթը

«Հենոյի շուրջ ստեղծված իրավիճակը նոր թափ է հավաքում. քիչ անց կտեղադրեմ սկանդալային փաստաթուղթ»․ Սամվել Ֆարմանյան

Հունաստան-Հայաստան հանդիպման տոմսերի արժեքն է 20 եվրո

Հայ մարմնամարզիկները կմասնակցեն Դիտյատինի Գավաթին

Հայ մարզիկը Մոսկվայում Գինեսի նոր ռեկորդ է սահմանել

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ