Պաշտոնական - Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Կվիրիկաշվիլին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին պայմանավորվել են վերսկսել տնտեսական համագործակցության հանձնաժողովի գործունեությունը։ Այդ մասին վրացական պետության ղեկավարը հաղորդել է Թբիլիսիում հայ գործընկերոջ հետ համատեղ ճեպազրույցում։


«Առաջիկայում տեղի կունենան աշխատանքային խմբերի բանակցությունները, որոնք կնախապատրաստեն երկկողմ տնտեսական հանձնաժողովի հանդիպումը», — ասաց Կվիրիկաշվիլին։

 

Կողմերը նշել են հանձնաժողովի աշխատանքի ծրագիրը և պայմանավորվել դրա գործունեության սկզբունքների մասին։

 

Փաշինյանն ու Կվիրիկաշվիլին քննարկել են տարբեր ոլորտներում գործակցելու հարցերը, ինչպես նաև ընդգծել ինտենսիվ քաղաքական երկխոսություն վարելու պատրաստակամությունը։

 
 

«Մենք քննարկել ենք զբոսաշրջության, էներգետիկայի, կրթության, նորարարության, տրասնպորտի և մշակույթի ոլորտներում համագործակցելու հարցերը։ Ուշադրություն ենք դարձրել տարածաշրջանային և միջազգային կառույցներում գործակցելու հարցերին», — ասաց Կվիրիկաշվիլին։

 

Բացի այդ, կողմերը դիտարկել են տարածաշրջանի առջև ծառացած մարտահրավերները, ինչպես նաև նշել Հարավային Կովկասում կայունության և անվտանգության կարևորությունը։

 

«Մենք պատրաստ ենք կանոնավոր հանդիպումներ անցկացնել, պահպանել բարձր մակարդակով իրականացվող այցերի դինամիկան, գերատեսչությունների համագործակցությունը», — ավելացրեց Վրաստանի վարչապետը։

 

Կվիրիկաշվիլին խորհրդանշական է համարում, որ Փաշինյանի առաջին պաշտոնական այցը Վրաստան կայացել է Առաջին Հանրապետությունների 100-ամյակի տոնակատարությունների ֆոնին։

 

Նա նաև հավելել է, որ Վրաստանում ուշադրությամբ հետևում են Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին։

 

«Հայ ժողովուրդը աշխարհին ցույց տվեց ժողովրդավարության և միասնականության օրինակ», — ասաց Վրաստանի վարչապետը։

 

Հայկական պատվիրակությանը «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում դիմավորել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն։ Ավելի ուշ տեղի է ունեցել Փաշինյանի և Ջանելիձեի հանդիպումը։

 




Նախագահը շնորհավորել է Եթովպիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ